Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստը ամսվա լավագույն գոլն է խփել:
«Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը դարձել է նաև լավագույն գոլի հեղինակը: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստը ամսվա լավագույն գոլն է խփել՝ գրավելով «Միլանի» դարպասը: