Ոստիկանությունը շարունակում է փնտրել Երևանում ավազակային հարձակում կատարած անձին:
Ոստիկանությունը շարունակում է փնտրել Երևանում ավազակային հարձակում կատարած անձին: Ուշ երեկոյան անհայտ անձը մտել է «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության մասնաճյուղ, սպառնացել աշխատողին և հաճախորդին, հափշտակել 6 մլն դրամից ավելի գումար և փախել: