8-ամյա աղջնակի վիրահատությունը բարեհաջող է անցել:
Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ածխաթթու գազի բալոնի պայթյունի հետևանքով տուժած 8-ամյա աղջնակի վիրահատությունը բարեհաջող է անցել: Աղջկա կյանքին վտանգ չի սպառնում: Նրա 6-ամյա եղբայրը և տուժած երեք ռուս պատանիները դեռ «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում են: