Ի հիշատակ քառօրյայի զոհերի՝ երկրով մեկ մեր քաղաքացիները եկեղեցիներում ու գերեզմաններում խունկ են ծխել:
Ի հիշատակ քառօրյայի զոհերի՝ երկրով մեկ մեր քաղաքացիները եկեղեցիներում ու գերեզմաններում խունկ են ծխել, աղոթք բարձրացրել: Երևանում երիտասարդների հետ ծաղիկներ է խոնարհել Պաշտպանության նախարարը, պատերազմի հիմնական դասը համարել ազգ-բանակ դարձած երիտասարդությունը: