Քանդակագործի 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել:
Քանդակագործ Արա Հարությունյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել: Սա անկախ Հայաստանում նրա գործերի առաջին ցուցահանդեսն է: Գաֆեսճյան թանգարանում ներկայացված են 6 տասնյակ գլուխգործոց ու էսքիզներ՝ բոլոր այն ոճերում, որոնցում ստեղծագործել է մեծ քանդակագործը: