Համայնքապետների հանդեպ Շիրակի դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Մեղրաշատ և Իսահակյան համայնքների ղեկավարները մոտ 3 տասնյակ բնակիչների տվյալներ ներառել են ցորենի սերմացուի բաշխման ցուցակներ և յուրացրել դուրս գրված սերմացուն: Որոշ բնակիչների էլ սերմացուի մի մասն են հանձնել: Ապա կեղծ բաշխացուցակներ են ստորագրել և փոխանցել Շիրակի մարզպետարան: Համայնքապետների հանդեպ Շիրակի դատախազությունը քրեական գործ է հարուցել: