Մանկական գրականության շաբաթը կմեկնարկի ապրիլի 3-ին:
Մանկական գրականության շաբաթը կմեկնարկի ապրիլի 3-ին Արմավիրի գրադարանում: Փակումն ապրիլի 6-ին է՝ Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում:
Գրողների միության նախագահն ասում է՝ նպատակը մանկապատանեկան ընթերցանությունը խթանելն ու գիրք-ընթերցող կապն ամրացնելն է:
Շաբաթվա ընթացքում գրողները կայցելեն դպրոցներ, գրադարաններում տեղի կունենան ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ և քննարկումներ: