Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի սաները Հայաստանում են:
Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի սաները Հայաստանում են ու մեր փոքրիկ երաժիշտների հետ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում նվագել են երկու երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը նախաձեռնել էր Հեղինե Մկրտչյանը: Համագործակցությունը շարունակելու համար երաժշտական երկու դպրոցների ղեկավարները պայմանագիր են ստորագրել: