Վաշինգտոնը ռուս դիվանագետներին հեռացրել է Կեմերովոյի ողբերգությունից անմիջապես հետո:
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Վաշինգտոնը ռուս դիվանագետներին հեռացրել է Կեմերովոյի ողբերգությունից անմիջապես հետո՝ ցանկանալով խորացնել ցավը: Ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում է կայացրել նաև Եվրամիության անդամ 16 երկիր: