Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում մարտի 25-ին երեկոյան բռնկված հրդեհի զոհերի թիվն անցնում է 5 տասնյակը:
Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում մարտի 25-ին երեկոյան բռնկված հրդեհի զոհերի թիվն անցնում է 5 տասնյակը: Մոտ 2 տասնյակ մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում՝ երեխաներ: Նրանցից շատերը թակարդված են մնացել կինոթատրոնի սրահում և չեն կարողացել դուրս գալ հրո ճարակ դարձած առևտրի կենտրոնից: Չի աշխատել անվտանգության համակարգը: