Մարտի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մարտի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները: