ԱԱՀ վճարողը փոխհատուցվող գումարը ստանում է գրավոր դիմումի հիման վրա:
ՊԵԿ-ն ամփոփում է Հարկային օրենսգրքի նոր փոփոխության արդյունքը: Արտահանողների օրինակով` հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկը հետ են ստանում նաև այլ տնտեսվարողներ:
ԱԱՀ վճարողը փոխհատուցվող գումարը ստանում է գրավոր դիմումի հիման վրա: Հունվարից մինչև օրս ՊԵԿ-ն ավելի քան 8.5 միլիարդի պահանջով 34 դիմում է ստացել: Առայժմ ուսումնասիրվել է 9 դիմում, տնտեսվարողին է վերադարձվել 464 միլիոն 261 հազար դրամ: