Երկրի կենսաբազմազանությունը պահպանելու գործով այժմ Անտառային պետական կոմիտեն է զբաղվում:
330 հազար հեկտար անտառային տարածք կա Հայաստանում, որտեղ կենտրոնացած է երկրի կենսաբազմազանության 80 տոկոսը: Այն պահպանելու գործով այժմ նոր կառույցն է զբաղվում՝ Անտառային պետական կոմիտեն: Այստեղ մտադիր են զինել անտառապահներին, որպեսզի բռնեն ապօրինի փայտահատների ձեռքը: