Դպրոցներ կնորոգվեն, խմելու ու ոռոգման ջրի հարց կլուծվի:
Տավուշի սահմանամերձ 14 գյուղերի խնդիրները լուծելու համար Գրանդ Հոլդինգը 115 միլիոն դրամ է տրամադրել: Այդ գումարով դպրոցներ կնորոգվեն, կենսական նշանակության ճանապարհներ կարգի կբերվեն, խմելու ու ոռոգման ջրի հարց կլուծեն: Չորաթանի անմշակ հողերն էլ կմշակվեն նվեր ստացած տրակտորով: