27 երկրի 50 ֆրանսախոս պատվիրակ մասնակցել է հանձնաժողովի նիստին:
Ազգային ժողովի ոսկեզօծ սրահում 27 երկրի 50 ֆրանսախոս պատվիրակ մասնակցել է Ֆրակոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին: Համաժողովի անդամներն առաջին անգամ են Երևան եկել այսչափ մեծ կազմով: Նիստից առաջ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: