Մոսկվան 23 բրիտանացի դիվանագետի «պերսոնա նոն-գրատա» է հայտարարել:
Նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորումից հետո Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը շարունակում են փոխադարձ պատժամիջոցներ սահմանել: Լոնդոնի հայտարարած հակառուսաստանյան պատժամիջոցներին Մոսկվան պատասխանել է՝ 23 բրիտանացի դիվանագետի «պերսոնա նոն-գրատա» հայտարարելով: