Լոս Անջելեսի Վելի Գլեն շրջանում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել:
Լոս Անջելեսի Վելի Գլեն շրջանում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը: Սպանությունը կարող է կապված լինել հանցախմբերի հետ: Լոս Անջելեսի շրջանային քննիչն ասել է, որ Մեսրոպյանը մահացել է դեպքի վայրում, իսկ Փափազյանը հիվանդանոց տեղափոխվելուց հետո: