Պատերազմի ողջ ընթացքում Հալեպը չլքած հայ արհեստավորները մտածում են թաղամասը կարգի բերելու մասին:
Լավատեսության հույս է ներշնչում Հալեպը: 2016-ի դեկտեմբերին՝ «Ջեբհաթ ան-նուսրա»-ից ազատագրվելուց հետո, ավելի քան 800 հազար մարդ վերադարձել է քաղաք։ Հալեպի գրեթե կիսով չափ հայաբնակ թաղամասը՝ Բոստան Փաշան, ամբողջովին ավերված է, բայց պատերազմի ողջ ընթացքում Հալեպը չլքած հայ արհեստավորներն արդեն մտածում են թաղամասը կարգի բերելու մասին: