Դրսի ներդրողներին հասկանալի լինելու համար հիմնադրամը կկոչվի «Բիզնես Արմենիա»:
Հայաստանի զարգացման հիմնադրամը նախորդ տարի տեղական ընկերություններին օգնել է՝ միջազգային EXPO-ներում հինգ միլիարդ յոթ հարյուր միլիոն դրամի արտահանման պայմանագիր կնքել: Տնտեսական տպավորիչ արդյունքը կառույցի թիմը ներկայացրել է վարչապետին: Քննարկմանը որոշվել է դրսի ներդրողներին ավելի հասկանալի լինելու համար հիմնադրամը վերանվանել «Գործարար Հայաստան»՝ «Բիզնես Արմենիա»:
«Անունը փոխվում է, աշխատանքն ու նպատակը մնում են նույնը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Պետք է դրսի շուկաներում գովազդեն Հայաստանը, նոր ներդրողներ գտնեն: Զբոսաշրջությունից գյուղատնտեսություն՝ կառույցը 2017-ին 29 տարբեր ծրագրեր է արտասահման տարել, Հայաստան է բերել 18 միլիոն դոլարի ներդրում:
Որոշել են այս տարի գերազանցել 2017-ի՝ «ծախսած 1 դոլարի դիմաց ապահովել մոտ 24 դոլար» ցուցանիշը: