Մեծ Բրիտանիան հրաժարվել է Ռուսաստանին տրամադրել իր բացահայտած ապացույցները:
Ռուսաստանը Մեծ Բրիտանիայից իր 23 դիվանագետների արտաքսումը համարել է կոպիտ սադրանք և հնարավոր համարել Միացյալ Թագավորության հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումը: Մեծ Բրիտանիան հրաժարվել է Ռուսաստանին տրամադրել իր բացահայտած ապացույցները, մերժել գործով համատեղ քննություն անցկացնելու՝ Մոսկվայի առաջարկը: