Հայկական կոշիկը վերագտնում է իր գրավչությունը ռուսական շուկայում:
Հայկական կոշիկը վերագտնում է իր գրավչությունը ռուսական շուկայում: Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ մեր երկրի 8 ձեռնարկություն Մոսկվայում մասնակցում է «Մոսշուզ 2018» կոշիկի և կաշվե իրերի ցուցահանդեսին։ «Մոսշուզն» այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների՝ աշխարհի 30 երկրներից: