Ռուսական պատվիրակության ղեկավարը Բաղրամյան 26-ում է եղել:
Երևանում ավարտվել է հայ և ռուս օրենսդիրների համատեղ նիստը: Ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Բաղրամյան 26-ում է եղել:
«Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:- «Համոզված եմ, որ երևանյան հավաքին ընդունված որոշումները դրական ազդեցություն կունենան միջպետական հարաբերությունների վրա»:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնել հյուրին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած օբյեկտիվ դիրքորոշման համար: