Նորաձևությունը կարողությունն է՝ հագնվել այնպես, որ աննկատ անցնես փողոցով:
91 տարեկանում մահացել է Օդրի Հեփբյորնի և Ժակլին Քենեդիի ամենահիշվող հագուստների հեղինակը: Յուբեր դե Ջիվանշին ասում էր, որ նորաձևությունը կարողությունն է՝ հագնվել այնպես, որ աննկատ անցնես փողոցով: Աշխարհի կանանց նա թողեց նրբագեղ շքեղության ոճն ու 100-ից ավելի բուրմունք: