Լոնդոնը սպասում է պաշտոնական Մոսկվայի պատասխանին Սկրիպալի և նրա դստեր թունավորման շուրջ ծագած հարցերի վերաբերյալ:
Լոնդոնը սպասում է պաշտոնական Մոսկվայի պատասխանին՝ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման շուրջ ծագած հարցերի վերաբերյալ: Վարչապետ Թերեզա Մեյն ասել է՝ կդիմեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, եթե մարտի 13-ին հարցերը պատասխան չգտնեն: Մոսկվան արդեն հերքել է բոլոր մեղադրանքները, դրանք անվանել առանց փաստերի շոու: