Հաղորդավար Արման Մարգարյանը հեռուստադիտողին կներկայացնի երաժշտական աշխարհի անցուդարձը։
Մարտի 10-ից՝ Առաջին ալիքի եթերում կմեկնարկի «Վինիլ» երաժշտական-ժամանցային հաղորդումը:
Հաղորդավար Արման Մարգարյանը հեռուստադիտողին կներկայացնի աշխարհի տաղանդավոր երաժիշտներին, ինչպես նաև այն հայերին, ովքեր իրենց գործունեությամբ ուրույն ներդրում են ունեցել երաժշտության բնագավառում:
«Քանի որ ինքս երաժշտասեր եմ, միշտ ցանկացել եմ հանդես գալ նման ձևաչափով և ներկայացնել հեռուստադիտողին այս ոլորտի նորություններն ու հետաքրքիր պատմությունները: Անհամբեր սպասում եմ հեռուստադիտողների արձագանքին» - նշում է Արման Մարգարյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ կկատարվի Հայաստանում տեղի ունեցող երաժշտական իրադարձություններին, աշխարհի լավագույն երաժշտական փառատոններին և համերգներին: Ծրագրի շրջանակներում նորովի հանդես կգան արդեն հայտնի և սիրված արտիստները, իսկ երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան ելույթ ունենալ հեռուտադիտողների առջև: Հաղորդման բոլոր կատարումները լինելու են բացառապես կենդանի հնչողությամբ:
«Վինիլը» Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 10-ից, յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 22:20-ին: