Վիգեն Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի անվտանգային հիմնական սպառնալիքները:
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին հյուրընկալել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի անվտանգային միջավայրի հիմնական սպառնալիքները, զինուժի արդիականացման 7-ամյա ծրագրի առաջնահերթությունները:
Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ամերիկացի ուսանողները հետաքրքրվել են տարածաշրջանային անվտանգության, միջազգային առաքելություններին Հայաստանի մասնակցության և զինված ուժերի առաջնահերթությունների ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: