Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Լեոնիդաս Մարկիդեսը:
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը: Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդաբար գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների և երկու ժողովուրդների դարավոր, ջերմ բարեկամական կապերի պահպանման և ընդլայնման ուղղությամբ չպետք է դադարել աշխատել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: