Վազգեն Սարգսյանի 59-րդ տարեդարձին նախագահ Սարգսյանն այցելել է Եռաբլուր:
Վազգեն Սարգսյանի 59-րդ տարեդարձին նախագահ Սարգսյանը՝ երկրի բարձրագույն ղեկավարության հետ միասին, այցելել է Եռաբլուր, ծաղկեպսակ դրել Ազգային հերոսի շիրմին:
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Նախագահը ներկա եղել նաև Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին: