Քրեական դատավարության օրենսգրքում կառավարությունը փոփոխություն է առաջարկել:
Քրեական դատավարության օրենսգրքում կառավարությունը փոփոխություն է առաջարկել. մեղադրյալին կարող են կալանավորել նաև այն դեպքում, եթե նա խախտել է խափանման միջոցի պայմանները և բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն բավարար չէ՝ նրա գործողությունները կանխելու համար: Կանչում ես, չի գալիս՝ բերման ենթարկիր, ինչու՞ ես կալանավորում. հակադարձել է հանձնաժողովի նախագահը: Նախագիծը բացասական եզրակացություն է ստացել:
Դրական եզրակացությամբ երեքշաբթիի արտահերթի օրակարգ է գնացել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը պատվավոր կոչումների շարքում ներառող նախագիծը: Պետաիրավականը հաստատել է նաև «Հանրաքվեի մասին» նախագիծը: Փաստաթուղթը հանրաքվեի անցկացման սկզբունքների, կազմակերպման, հանրաքվեի դրվող հարցերի վերաբերյալ է: