Հայաստանը կամաց-կամաց քաղում է մեծ ագրոռեֆորմի առաջին պտուղները:
Հայաստանի աշխատող բնակչության 40 տոկոսը գյուղատնտեսությամբ է զբաղված: Երկիրը կամաց-կամաց քաղում է մեծ ագրոռեֆորմի առաջին պտուղները: Խաղողից մինչև ծիրան, սմբուկից՝ լոլիկ. պահածոյագործներն այժմ գրեթե ամեն ինչ մթերում են: Գյուղացու գումարը չուշացնելու համար էլ պետությունը տնտեսվարողին մինչև 1 մլրդ դրամ մատչելի վարկ է տալիս: