Պուչդեմոնը հրաժարվել է գլխավորել Կատալոնիայի կառավարությունը՝ հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի:
Պուչդեմոնը հրաժարվել է գլխավորել Կատալոնիայի կառավարությունը՝ հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի: Պուչդեմոնը Բրյուսելից տեսաուղերձով ասել է, որ այդ մասին տեղեկացրել է խորդրդարանի նախագահին: Սանչեսը «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության նախկին ղեկավարն է: Նրան մեղադրում են խռովության, ապստամբության կազմակերպման և պետական միջոցները վատնելու համար: