Ի՞նչ կեր են ուտում և ինչպիսի՞ ջրերում են բազմանում ձկները:
Ի՞նչ կեր են ուտում և ինչպիսի՞ ջրերում են բազմանում ձկները. պարզելու են սննդի տեսուչները: Նրանք կշրջեն ձկնաբուծարաններով, նմուշ կվերցնեն կերից ու ջրավազանների ջրից: Ձկնաբուծարանների կերի ու ջրի անվտանգության ցուցանիշների շեղումները կարող են նաև վտանգավոր ձկան պատճառ դառնալ: Որ անվտանգ ձուկ շրջանառվի մեր երկրով ու արտահանվի, ծառայության մասնագետները կօգնեն հասկանալ խնդիրները և լուծումներ կառաջարկեն: