Մարտի 5-ից Առաջին ալիքի եթերում կլինի նոր՝ «Կեսգիշերնանց» հաղորդաշարը:
Մարտի 5-ից՝ երկուշաբթիից հինգշաբթի, Առաջին ալիքի եթերում կլինի նոր՝ «Կեսգիշերնանց» հաղորդաշարը: Հաղորդավարներ Արթուր Բախտամյանը և Թինա Խաչատրյանը կփորձեն բացահայտել իրենց հյուրերի ամենավառ հիշողությունները, ձեռքբերումներն ու ձախողումները:
Սիրելի հեռուստադիտողներ, դուք ևս հնարավորություն ունեք ուղղելու ձեզ հետաքրքրող հարցերը հաղորդման հյուրերին՝ հաղորդագրություն ուղարկելով մեր պաշտոնական էջին:
«Կեսգիշերնանց» հաղորդման առաջին թողարկման հյուրն Աշոտ Մանուչարյանն է: Հաղորդումը կարող եք դիտել մարտի 5-ին` կեսգիշերնանց՝ ժամը 01։20-ին, Առաջին ալիքով:
Ամիս, ամսաթիվ |
Հյուր |
Մարտի 5 |
Աշոտ Մանուչարյան |
Մարտի 6 |
Հովիկ Մուսայելյան |
Մարտի 7 |
Արթուր Սահակյան |
Մարտի 8 |
Սամվել Թադևոսյան |
Մարտի 13 |
Արտակ Հերիքյան |