Մարտի 3-ից 2 ամսով կդադարեցվի Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ երթևեկությունը:
Մարտի 3-ից 2 ամսով կդադարեցվի Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ երթևեկությունը: Պատճառը ստորգետնյա ջրահեռացման համակարգի վերանորոգումն է: Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա կկազմակերպվի երկկողմ երթևեկություն, կարգելվի տրանսպորտի կանգառն ու կայանումը «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Լուսավորիչ, Պարոնյանից մինչև Հաղթանակի կամուրջ: Թեթև մարդատար մեքենաների վարորդներին առաջարկում են երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա-Խորենացի-Զաքյան շրջանցիկ ճանապարհներով: