Հավաքի ընթացքում բանախոսները հիշել են և բարձրաձայնել զոհված 10 քաղաքացիների անունները:
Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսն ու Հայաստանի Ժողովրդական Կուսակցությունը կազմակերպել էին հանրահավաք՝ մարտի 1-ի դեպքերի 10-րդ տարելիցի առիթով: Հավաքի ընթացքում բանախոսները հիշել են և բարձրաձայնել զոհված 10 քաղաքացիների անունները: Հավաքվածներն Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան: