Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը:
Նախագահ Ս. Սարգսյանն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը: Պարգևատրվել են ինքնատիպ, ռազմահայրենասիրական նախագծեր իրականացրած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները: Մրցանակ է շնորհվել նաև առանձին երիտասարդական ծրագրերի: