Ղուտայի շրջանում Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարի» առաջին օրվա ընթացքում ռմբակոծումները չեն դադարել:
Սիրիայի ապստամբների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Ղուտայի շրջանում Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարի» առաջին օրվա ընթացքում ռմբակոծումները չեն դադարել: Հրադադար խախտելու համար կողմերը միմյանց են մեղադրում: ՄԱԿ-ն ու Կարմիր Խաչը հայտարարել են, որ այս պայմաններում հնարավոր չէ սիրիացիներին օգնություն հասցնել: