Հյուսիսային Կորեան Սիրիային անհրաժեշտ սարքավորումներ է ուղարկել՝ քիմիական զենք արտադրելու համար:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան Սիրիային անհրաժեշտ սարքավորումներ է ուղարկել՝ քիմիական զենք արտադրելու համար: Հիմնվելով ՄԱԿ-ի՝ դեռևս չհրապարակված զեկույցի վրա՝ «New York Times»-ը գրում է, որ ավելի քան 200 էջից կազմված զեկույցում ներառված են հյուսիսկորեական և սիրիական ընկերությունների միջև պայմանագրերը: Հիշեցնենք՝ Սիրիայի կառավարությունը հերքել է Արևելյան Ղուտայում քիմիական զենք կիրառելու մեղադրանքները: