Դրանք երբեմն ապօրինի վերասարքավորված կամ խոտանված են շահագործվում:
Շարժական գազալցակայանների աշխատանքի մասին եզրակացություն է հրապարակել ՀՀ գլխավոր դատախազությունը: Նշվում է, որ դրանք երբեմն ապօրինի վերասարքավորված կամ խոտանված են շահագործվում, անգամ մեկ ուրիշ մեքենայի պատկանող պետհամարանիշով: Բազմաթիվ են դեպքերը, երբ լցակայանները շահագործվում են առանց փորձաքննության և ռեեստրում գրանցվելու: ԱԻՆ-ին, ոստիկանությանը և ՊԵԿ-ին դատախազությունը հանձնարարել է գտնել ապօրինի, փորձաքննություն չանցած կամ անօրինական վերասարքավորված գազի շարժական լցակայանների իրական տերերին: