Հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով:
Մարտի մեկից ուժի մեջ է մտնում դեղերը դեղատոմսով վաճառելու կառավարության որոշումը: Դեղատներում հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով: Հուլիսի 1-ից նաև ներարկումային և օնկոլոգիական, իսկ հոկտեմբերի 1-ից` մնացած բոլոր դեղերը: Դրանց թիվը հասնում է 2700-ի: Դեղատներում հերթեր են. որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ մարդիկ փորձում են դեղեր կուտակել: