Վարչապետն առաջարկել է գույքագրել պետական տարբեր օղակներում եղած շտեմարանները:
Կառավարությունում քննարկել են պետական և ՏԻՄ-երում վարչական ռեգիստրների ձևավորման ու դրանց հիման վրա պետական վարչական տեղեկատվական համակարգի գործարկման հայեցակարգի նախագիծը: Այն Ազգային վիճակագրական ծառայությունն է մշակել:
Վարչապետն առաջարկել է գույքագրել պետական տարբեր օղակներում եղած շտեմարանները: Կ. Կարապետյանը նաև հանձնարարել է փոխվարչապետին՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ խնդիրներն ուսումնասիրելու, առաջարկներ ներկայացնելու համար: