«Արդշինբանկը» միացել է կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման ներդրման ծրագրերին:
Արդեն ութ ֆինանսական կազմակերպություն պատրաստ է պետության սուբսիդավորմամբ էժան վարկեր տալ գյուղացուն: «Արդշինբանկը» միացել է կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման ներդրման ծրագրերին: Շահառուները կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5% տոկոսադրույքով վարկեր:
«Մենք մեր հաճախորդներին արդեն կարող ենք առաջարկել այնպիսի ֆինանսավորում, որն էապես կնպաստի նրանց բիզնեսի զարգացմանը, քանի որ պետության կողմից տոկոսադրույքների սուբսիդավորման էական առաջարկ է արվում»,- ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը: