25 տոկոսով ավելի շատ ապրանք է արտահանվել, 14,4-ով ավելի շատ ծառայություն իրականացվել:
Այս տարի թափ կհավաքի ադամանդի գործը. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն է հայտնել վարչապետ Կարապետյանին: Նախարարն ասել է՝ արդեն պայմանավորվածություն կա «Ալռոսա» ընկերության հետ, որ ավելի շատ հումք մատակարարեն: Ոլորտում տարվա համար շեշտակի՝ 30 տոկոսից ավելի աճ է կանխատեսված: «Մեղրի ազատ տնտեսական գոտու» երկրորդ փուլն սկսվել է, իսկ «Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներից արտահանումն անցած տարի աճել է 70 տոկոսով: Վարչապետը ծանոթացել է նախարարության 2017-ի հիմնական ցուցանիշներին՝ 25 տոկոսով ավելի շատ ապրանք է արտահանվել, 14,4% -ով ավելի շատ՝ ծառայություն:
Անցած տարի ավելացել է նաև Հայաստան եկող տուրիստների թիվը՝ հասնելով 1,5 միլիոնի: Զբոսաշրջությունն ավելի ակտիվացնելու համար պատրաստ է բարեփոխումների 40 ծրագիր: