Լևոն Ջուլֆալակյանը մրցավայր էր տարել հավաքականի ուժեղագույն կազմը։
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Կիևի միջազգային մրցաշարում նվաճեցին ընդհանուր հաշվարկում 5 մեդալ, որոնցից մեկը՝ ոսկե։ Լևոն Ջուլֆալակյանը մրցավայր էր տարել հավաքականի ուժեղագույն կազմը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում հասավ եզրափակիչ, որտեղ 3։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին։