Աֆրինի հրապարակում բարձրացվել են Սիրիայի դրոշները և Ասադի լուսանկարները:
Թուրքական «Ձիթենու ճյուղի» կրակների տակ հայտնված Աֆրինի կենտրոնական հրապարակում բարձրացվել են Սիրիայի դրոշները և նախագահ Ասադի մեծադիր լուսանկարները: Հալեպից քրդական կամավորական ջոկատները շարունակում են շարժվել Աֆրին՝ տեղի քրդերի և Սիրիայի կառավարամետ զորքերի հետ դիմադրություն ցույց տալու թուրքական բանակին: