Օրենսդիր մարմինը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընդունել է Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:
Նիդերլանդների խորհրդարանը վերահավաստեց հավատարմությունը համամարդկային արժեքներին: Օրենսդիր մարմինը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընդունել է Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: 142 կողմ ձայներով ընդունված բանաձևերից առաջինը վերահաստատում է Նիդերլանդների՝ դեռևս 2004 թվականին ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդը նախատեսում է նախարարական մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։