Աշոտ Կարապետյանը Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի հատուկ ոլորավայրէջք մրցաձևում 42-րդն է
Հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի հատուկ ոլորավայրէջք մրցաձևում 42-րդն է՝ 106 մասնակցից: 18-ամյա հայ մարզիկը այս մրցաձևում ամենաերիտասարդն է եղել: Սկսել է մարզվել մրցումից ընդամենը մի քանի օր առաջ, քանի որ մինչև դա վնասված էր նրա դահուկը: