Զավարյան 16-ում՝ Մեխակ Գրիգորյանի մոտ, հայտնաբերել են կասկածելի ծագման՝ առանց փաստաթղթի 78 կիլոգրամ միս:
Վաճառասեղանին կրկին ձիու և ավանակի միս է հայտնվել: Սննդի տեսուչները Զավարյան 16-ում՝ Մեխակ Գրիգորյանի մոտ, հայտնաբերել են կասկածելի ծագման՝ առանց փաստաթղթի 78 կիլոգրամ միս, նմուշ են ուղարկել լաբորատորիա: Պարզվել է՝ ձիու և ավանակի անպիտան միս է: Խմբաքանակը ոչնչացրել են: