Անցած տարի Հայաստանում մոտ 20 տոկոս զբոսաշրջության աճ է եղել:
2017-ին Հայաստանում մոտ 20 տոկոս զբոսաշրջության աճ է եղել: Ոլորտի զարգացման ուղիները կառավարության ղեկավարը քննարկել է հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տուրիստական հոսքերն ավելացել են մոտ 10 տոկոսով: Փետրվարին արդեն աճել է կրկնակի՝ 20 տոկոս: Անդրադարձել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մշակած «Երկրի առաջմղման գործիք» նախագծին: Այնտեղ առաջարկներ են՝ զբոսաշրջությունը խթանելու, օդային կապը ընդլայնելու, պետություն-մասնավոր համագործակցությամբ ներդրումներ ներգրավելու մասին: