Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում մի տղամարդ կեսգիշերին նռնակ է նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ:
Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում մի տղամարդ կեսգիշերին նռնակ է նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Մեկ այլ նռնակ գործի դնելով՝ նա ինքնասպան է եղել: Դեսպանատունը զգուշացրել է նախկին Հարավսլավիայի այդ փոքրիկ հանրապետությունում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին՝ զգույշ լինել ու հեռու մնալ դիվանագիտական ներկայացուցչության տարածքից մինչև հանցագործության դրդապատճառների բացահայտումը: